Այս կարճամետրաժ մուլտֆիլմը ներկայացրեց Երկիր մոլորակի էկոլոգիական վիճակը։ Այն ցույց է տալիս մի ցավալի վիճակ,որի մեղավորը մարդն է։screenshot_2016-11-21-10-48-53

Այդ փոքր կղզին Երկիրն էր,իսկ մարդը՝ ժողովուրդը։ Մուլտֆիլմում ներկայացվում էր բոլոր խնդիրները,ինչպիսիք են՝ երկրի աղտոտվածությունը, անտառահատումները, ընդերքի օգտագործումը, համաշխարհային օվկիանոսի խնդիրները, աղբը,մթնոլորտի աղտոտումը։Մի մուլտ և աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտները իրենց բնապահպանական խնդիրներով։ Մուլտֆիլմում ցույց է տրվում,թե ինչպես է կառավարությունն իր շահի համար կործանում մարդկային կյանքն ու Երկիրը։ Ցավում եմ,որ ոչ ոք չի գիտակցում,թե ինչքան լուրջ խնդրի առաջ ենք կանգնած,քանի որ,ինչպես մուլտֆիլմում էր նկարհանված, մարդ արարածն անգիտակցաբար ավերում է Երկիրը՝ հանելով այն ամենն ինչ Երկրի ընդերքում է,մինչև վերջին կաթիլը քամելով՝չմտածելով հետագա սերունդների մասին։ Կառավարությունը մարդկանց խաբում է՝ տալով մի չնչին բան,իսկ հետո խլում է այն ինչ ուներ մարդը՝ թողնելով կոտրած տաշտակի առջև։ Մուլտֆիլմի վերջում, ես տեսա մարդու կործանումը, գործեց բումերանգի օրենքը՝ օգտագործեցինք բոլոր ռեսուրսները,հատեցինք ծառերը, աղտոտեցինք օդն ու ջուրը, էլ որտե՞ղ պետք է ապրի մարդը…