Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո կանգնեց բազում խնդիրների առջև’ սոցիալական, տնտեսական, քաղաքական:

Այսպես, համաձայն «Հայաստան ծառ նախաձեռնության» (Armenia Tree Project) կայքէջում տեղադրված տվյալների, ցուցանիշները հետևյալն են: Այսօր ՀՀ տարածքում տարեկան մոտ 750,000 կուբամետր ծառ է կտրվում: Սա, ըստ փորձագետների, կհանգեցնի նրան, որ 50 տարի անց Հայաստանը կլինի անապատացված տարածաշրջան: Հետազոտությունների համաձայն՝ տարեկան կես միլիոն կուբամետր փայտ է այրվում Հայաստանում, որից միայն 10-12%-ն է արձանագրվում: Մարդկանց ապօրինի գործողությունների արդյունքում ոչ միայն կրճատվել են Հայաստանի անտառների տարածքները, այլև դա հանգեցրել է ծառատեսակների կառուցվածքային փոփոխության: Այսպես, նվազում են այնպիսի օգտակար ծառատեսակները, ինչպիսիք են հաճարենին, կաղնին, սոճին և հացենին, իսկ դրանց տեղը հայտնվում են պակաս օգտակար տարատեսակները /օրինակ ֆենխելները/: (United Nations Common Country Assessment of Armenia):

2010թ. «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի անտառահատումները 1.5 անգամ ավելացել են գազի սպառման նվազեցման պատճառով:Միջազգային փորձագետներն ասում են,որ ապօրինի անտառահատումները Հայաստանում պայմանավորում են աղքատությամբ:Գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցները փաստացի չեն իրականացնում Հայաստանի անտառների պահպանության մասով իրենց վրա դրված համապատասխան գործառույթները և դարձել են անտառների ոչնչացման ակտիվ մասնակից, իսկ բնապահպանության նախարարությունն ու իրավապահ մարմինները հայտնվել են ընդամենը դիտորդի դերում և հիմնականում քայլեր են ձեռնարկում միայն քաղաքացիների ահազանգների առկայության դեպքում։
Համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի անթույլատրելի է 35-40 աստիճան թեքություն ունեցող լանջերին իրականացնել այսպիսի զանգվածային հատումներ։Անտառների անհետացման մեկ այլ պատճառ է դրանց քայքայումը՝ հրդեհները, անօրինական բնակեցումները, կլիմայական փոփոխությունները եւ այլն:Անտառների անհետացումն ունի տարբեր պատճառներ: Պատճառը տնտեսություն-արդյունաբերությունն է. փայտը կահույքի, թղթի ու այլ ապրանքների աղբյուրն է:

Համաձայն «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տվյալների` Հայաստանում անտառահատումները շարունակվում են` հասնելով աղետալի ծավալների: Անտառների կորուստը առաջացնում է տնտեսական և սոցիալական խնդիրներ, որոնց թվում են հողերի վտանգավոր չափերի հասնող էրոզիան, սելավները և սողանքները, տեղանքի կլիմայի փոփոխությունը, հողերի բերրիության անկումը, բերքատվության նվազումը, կենասաբազմանության կորուստը, աղտոտված օդը և այլն:Մեկ այլ խնդիր էլ նաև այն է, որ փոքր է Հայաստանի անտառների խտությունը:Հայաստանում ապօրինի ծառահատումները առաջնային խնդիր են։ 2015թ․ արձանագրված ապօրինի հատումները գրեթե կրկնակի գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը։ Իսկ անտառների վերականգմանն ուղղված աշխատանքները՝ ցանքսի և տնկման կազմակերպումը, գրեթե 6 անգամ նվազել են 2009թ․ համեմատ։

Անտառահատում: Անտառահատում ասելով արդեն հասկանում ենք իմաստը:Մի՞թե կարելի է ծառերը կտրել ու անխնայողաբար օգտագործել? Օ~,ոչ, ես խստիվ դեմ եմ դրան :Ճիշտ է ծառերից պատրաստում են բազմաթիվ  իրեր, օգտագործում են ,որպես շինանյութ,վառելիք և այլ բնագավառներում:Սակայն ,եթե այսպես շարունակվի բուսականությունը կվերանա, իսկ դրա համար անհրաժեշտ է կանխել ապօրինի ծառահատումները, ամեն  տարի պետք է բոլոր տեղերում ծառատունկ կազմակերպվի, որը կնպաստի բուսականության զարգացմանը և կնպաստի մաքուր միջավայրի ստեղծմանը ,և իհարկե մենք ի վերջո մաքուր օդ կշնչենք :Իսկ , եթե մենք չպահպանենք այս կանոնները,և չմտածենք մեր գալիք սերնդի մասին ,բնությունը կվերանա ու կոչնչանա:
Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլլիոն կմ²՝ ցամաքի մակերեսի 30% (ամողջ մակերևույթի 9.4%)։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։
Անտառն մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես գազանմանները։ Առավելթթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրեասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածինմանրեները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։ Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրեների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։
Տեսնում եք ,ինչ օգտակար հատկություն ունի անտառը, և առավել ևս բնությունը: Դրա համար եկեք պահպանենք բնության և բուսակա,և կենդանական աշխարհը:Եվ նպաստենք դրա զարգացմանը ,մտածելով գալիք սերնդի մասին :

Տավուշի մարզը փայտանյութի հիմնական մատակարարն է:  Տավուշում  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում ընդհանուր 118 067 68 հեկտար տարածքով 4 անտառտնտեսություն կա`Արծվաբերդի, Իջեւանի, Նոյեմբերյանի, Սեւքարի:  Այդ տարածքներից անտառածածկ է 104 857.6 հեկտարը:
FLEG 2 ծրագրի շրջանակներում ստեղծված փորձագիտական խումբը եղավ Տավուշի մարզի 2 գյուղերում` Ազատամուտում եւ Ակնաղբյուրում, որոնք Սեւքարի անտառտնտեսության անտառամերձ համայնքներն են:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կայքում հրապարակված է Սեւքարի անտառտնտեսության կառավարման պլանը: Ներկայացնենք պլանից որոշ տվյալներ:
«Իջևանի ֆլորիստիկ շրջանում հանդիպում են 45 ընտանիքի 160 տեսակներ, որոնցից 77-ը ծառեր են, 51-ը `թփեր և 32-ը կիսաթփեր ու լիանաներ, որոնցից  մոտ 80%-ը հանդիպում են անտառտնտեսության տարածքում:
Հարավային լեռնալանջերում հանդիպում են գիհու նոսր անտառներ, որտեղ գիհու հետ միասին աճում են փռշնի, դժնիկ և այլ չորադիմացկուն տեսակներ: Այստեղ 700 մ-ից մինչև 1400մ բարձրություններում փոքր խմբերով կամ առանձին ծառերի ձևով աճում է ընկուզենի»:
Կառավարման պլանում հատումների թույլտվության վերաբերյալ նշված են հետեւյալ թվերը. «Անտառտնտեսության բոլոր հատումների տարեկան հաշվարկային ծավալը կազմում է ընդհանուր հաշվով 12019 մ3, որից շինափայտ 2765 մ3: Հատման նախագծված ընդհանուր ծավալում հաճարի տեսակը կազմում է 82%, շինափայտը 2460 մ3 , որը մեծ պահանջարկ ունի ներքին և արտաքին շուկաներում»:

Ակնաղբյուրում խոսում էին անտառի ոչ փայտային արտադրանքի օգտագործման եւ մեղվաբուծության զարգացման մասին, եթե լուծվի հասանելի տնտեսական մասշտաբներով արտադրանքի իրացման հարցը: Հարցին, թե ինչ են մտածում «կանաչ» տնտեսության մասին, օրինակ, գյուղական տուրիզմի զարգացման մասին, անտառային պտուղների` մասուրի, մոշի, ազնվամորու հավաքման մասին, որոնցով հարուստ է Տավուշի անտառը, նրանք պատասխանեցին, որ կցանկանային, բայց չգիտեն, թե ինչպես դա անել: Անտառային հատապտուղները հիմնականում հավաքում են երեխաները, իսկ մեծահասակները վաճառում են: Սեզոնին տեղի բնակիչները անտառային բարիքներով լի զամբյուղներով  կանգնում են ճանապարհի գրեթե ողջ երկայնքով : «Պատրաստվում ենք դպրոցին, .. Երեխաների համար պետք է գնել գիրք, տետր, հագուստ… գումար է անհրաժեշտ»,- ասում էին բնակիչները:

Կառավարման պլանում հատումների թույլտվության վերաբերյալ նշված են հետեւյալ թվերը. «Անտառտնտեսության բոլոր հատումների տարեկան հաշվարկային ծավալը կազմում է ընդհանուր հաշվով 12019 մ3, որից շինափայտ 2765 մ3: Հատման նախագծված ընդհանուր ծավալում հաճարի տեսակը կազմում է 82%, շինափայտը 2460 մ3 , որը մեծ պահանջարկ ունի ներքին և արտաքին շուկաներում»:

 

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ

 

Իմ կարծիքով,եթե մարդ արարածն այսպես անխնայողաբար կատարի ծառահատումներ,ապա տարիներ անց կկանգնի անապատացման եզրին։ Պետք է մարդը հասկանա,որ վնասի լրջությունն այնքան մեք է,որ ինքն իր այժմյան շահի համար ապագայում կանգնելու է մեծ վտանգի առաջ։ Անտառահատումները մեզ կանգնեցնելու են այնպիսի վտանգների առաջ, ինչպիսիք են՝ մաքուր օդի պակսությունը, անապատացումը և այլն: Բացի անտառահատումները կանխելուց նաև պետք է կանխվի անտառների՝ առավելապես բնության աղտոտումը: Սակայն լինում են դեպքեր, որ անտառների ոչնչաացման պատճառների գագաթնակետում մարդը չի կանգնած: Լինում են դեպքեր,որ անտառների ոչնչացման պատճառ դառնում են հրդեհները: Շատ դեպքերում նաև մթնոլորտի աղտողվածությունը նույնպես պատճառ է հանդիսանում բնոթյան ոչնչացման: Բնությունը սկսում է չհարմրվել դրան և տեղի է ունենում փտում: Բույսերը չորանում են և տեղի է ունեում մեծ տարածքներով բուսակնության կորուստ:

Ասվում է,որ այժմ ծառահատումների թիվը նվազել է, սակայն միևնույն է տրված վնասի չափը անհաշվելիորեն շատ է: Ճիշտ է ծառերը՝ փայտը մարդու կյանքում շատ անհրաժեշտ է,քանի որ այն մարդու առօրյան ավելի է հեշտացնում։ Նրանից ստանում են թուղթ,տարբեր տեսակի անհրաժեշտ իրեր (պահարան,սեղան,աթոռ…),բայց հնարավոր է այդ ամենը փոխարինել այլ իրով։

Անտառահատումների թիվը նվազեցնելով մեծացնում ենք մեր առողջ ապրելու շանսերը։